Հшրձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Արամ Ավետիսյանը (լուսանկար)

Քիչ առաջ հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Արամ Ավետիսյանը։
Այս պահին նա գտնվում է բուժհաստատությունում, որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Lragrogh.com լրատվականն ու «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը խստորեն դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ դրա շարժառիթներից կամ թիրախից։ Խոսքի ազատության, լրագրողական և հանրային գործունեության նկատմամբ ցանկացած բռնի ոտնձգություն հարված է իրավական պետության և ժողովրդավարական արժեքների դեմ։
Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու, ինչպես անմիջական կատարողներին, այնպես էլ, եթե այդպիսիք կան, հանցագործության պատվիրատուներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։
Արամ Ավետիսյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Կիսվել սոց․ ցանցերում