Արջուտ գյուղում բախվել են «Opel»-ն ու «GAZ-53»-ը․ կան վիր ավորներ

Հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ բնակավայրի սկզբնամասում բախվել են «Opel» և «GAZ-53» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի վիրավորվել են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում