Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԱԺ նախագահի թեկնածուի ընտրության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը չի շտապել հայտնել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Դրա մասին կլինի հանրային իրազեկում։

Կլսենք թեկնածուներին, հարցեր կտանք և որոշում կկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե իր քվեարկությունը կլինի գաղտնի ռեժիմով։

Կիսվել սոց․ ցանցերում