ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական, հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և AMAA-ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։
Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ, և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Միաժամանակ երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։