Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին:
Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:
ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։
