Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում հունիսի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում