Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ

Իրանական թիրախներին ամերիկյան հարվածներից հետո Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հաստատել է հարվածները՝ հայտնելով, որ պատճառը իրանական կողմից հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելն է։

«Միացյալ Նահանգների օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով։

Շատ հնարավոր է, որ նրանք երբեք դաս չքաղեն։ Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն և ստիպված լինենք ռազմական ճանապարհով ամբողջությամբ ավարտին հասցնել այն գործը, որը մենք շատ հաջող սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունն այլևս չի գոյատևի»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Կիսվել սոց․ ցանցերում