Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իրաք։
Սպասվում է, որ Իրաք այցի շրջանակում Սեյեդ Աբբաս Արաղչին Իրաքի բարձր պաշտոնյաների հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Հաղորդվում է նաև, որ այցի օրակարգում ներառված են Իրաքի համապատասխան կառույցների հետ համակարգման հարցեր՝ կապված Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության կազմակերպման հետ։
Նա այցելել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, և հարգանքի տուրք է մատուցել «Դիմադրության» երկու զոհված ներկայացուցիչների հիշատակին
