Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Հոնգ Մյոնգ-բոն հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո.
«Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից, ովքեր սիրում են կորեական ֆուտբոլը և աջակցում են ազգային հավաքականին: Մենք չհասանք այն արդյունքներին, որոնք մեզանից սպասվում էին, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում եմ միայն ես՝ որպես գլխավոր մարզիչ»,- հայտարարել է նա։:
Հարավային Կորեայի հավաքականը A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ վաստակելով երեք միավոր:
