Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ). Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և բռնկվել։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է 3 քաղաքացու այրված դի։
