Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման արգելք է սահմանում՝ ելնելով ռուս սպառողների շահերից։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախագահը նշել է, որ ներկայումս քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի անհրաժեշտությունը։ Պուտինը ընդգծել է, որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն նախաձեռնողականորեն և չստեղծեն լրացուցիչ խնդիրներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանում բենզինի պաշարները կազմում են 1,7 միլիոն տոննա։ Այս ցուցանիշը գործնականում նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Նիստին, որի ժամանակ պետության ղեկավարը քննարկել է ներքին վառելիքի իրավիճակը, մասնակցել են առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ինչպես նաև խոշոր ռուսական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։
