Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի կեսօրից հետո, 4-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 4-6-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
