Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

Ինչպես և կանխատեսվել էր, Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով Հանրապետության շրջանների մեծ մասում անձրևներ են, որոշ տեղերում՝ հորդառատ:

Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ ցիկլոնը կշարունակվի առաջիկա օրերին, կդիտվեն անձրևներ, որոշ հատվածներում՝ հորդառատ, կտեղա կարկուտ:

«Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9-11-ը տեղումները կդադարեն՝ պահպանվելով միայն հյուսիսային մարզերում: Օդի ջերմաստիճանը այդ օրերին կբարձրանա 4-7 աստիճանով: +35 աստիճանից բարձր ջերմաստիճան ՀՀ տարածքում առաջիկա օերրին չի կանխատեսվում»,- ասել է Սուրենյանը:

Կիսվել սոց․ ցանցերում