Հուլիսի 6-ի գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ երկրի տարածքով արձակվել է ընդհանուր առմամբ 68 հրթիռ և ավելի քան 350 անօդաչու սարք։
Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 11 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Կիևի իշխանությունները հուլիսի 7-ը հայտարարել են սգո օր՝ ի հիշատակ զոհերի։
