Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունները դատախազական ներգործության արդյունքում 2026 թվականի երկրորդ եռամսյակում վերականգնել են ավելի քան 30 միլիոն դրամի վնաս:
«Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Քրեական վարույթների շրջանակում դատախազները հարուցել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը:
Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
