Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-ի և 10-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
