ԱԹՍ-ների հшրձակման ֆոնին կրկին հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում

Մոսկվայի Կապոտնյա շրջանի նավթավերամշակման գործարանում, որը հունիսին երկու անգամ ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման, կրկին հրդեհ է բռնկվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ գիշերը մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է առնվազն 14 անօդաչու թռչող սարք, որոնք, նրա պնդմամբ, խոցվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում երկրի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 376 ԱԹՍ։

Ռուսական աղբյուրների համաձայն՝ հարվածների թիրախում են հայտնվել նաև Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը, Տագանրոգի նավահանգստային տերմինալը, Ազովի նավթաբազան և «Ազովի օպտիկամեխանիկական գործարանը»։

Կիսվել սոց․ ցանցերում