Կասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Վալերիկ Բալասանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է (Արմավիրի մարզ, գ․ Ծաղկունք, Չարենցի փողոց 4):

Տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշման հիմքը տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն են:

Այսպես՝

— արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են վնասված,

— առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

— բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի մշակման սեղանի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացաբուլկեղենի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել սոց․ ցանցերում