Ընդդիմությունը նորից ակտիվացել է ու նորից նույն լոգիկայի մեջ է։
Ոչ մի զարմանալի բան՝ նույն դեմքերը՝ «սրբերի խորհրդավոր ընթրիքում», նույն շողքը՝ պատի վրա, նույն ձեռագիրը և ցանկացած արարի վերջում՝ նույն արդյունքները։ Միակ դրվագային նորությունները այս սրացումների ժամանակ լինում են խաբված, հաճախ Հայաստանն անկեղծ փրկելու մղումներով տոգորված ու հավատացող մտավորականների, որդեկորույս ծնողների, սփյուռքահայերի կամ որևէ այլ հեղինակավոր մարդկանց պոռթկումներն ու վերջում ծայրահեղ հիասթափությունները։ Ամեն սեզոնին մեր «փռկիչները» գտնում են նման մի նոր մարդու, որի դեմքն ուզում են օգտագործել այդ փուլում։ Սակայն մի կողմ թողնենք այս մանիպուլյացված, բայց հաճախ մաքուր մարդկանց և վերադառնանք մեր «փռկիչներին»։
Այս մարդիկ ամեն ինչ փորձեցին՝ փողոցը, ադրբեջանական խաղաքարտը՝ մի տասը ձևի փաթեթավորած, կաշառքը, ահաբեկումը, ԱԺ ամբիոնը, եթերի մասին էլ խոսք չկա. իրենց համար դա ազատ դաշտ է։ Մի խոսքով՝ չմնաց մի երևույթ, որ չփորձեն՝ իրենց պատկերացրած «փրկությունն» իրականացնելու համար, սակայն «ժեխը» չի ուզում փրկվի, «պոպոխությունը» չի գալիս ու չի գալիս։
Տրամաբանող մարդու մոտ հարց կառաջանար՝ ինչու են նրանք շարունակում իրենց անիմաստ ու անօգուտ գործունեությունը։ Ոմանք կասեն, որ ուղղակի չեն կարող չշարունակել, քանի որ Մոսկվայից հրահանգ կա, և մեծ հաշվով չեն սխալվի։ Ոմանք էլ կասեն, որ «փռկիչները» այլևս կորցնելու բան չունեն, որ կորցնում են իրենց ողջ կյանքի թալանածն ու այդ թալանի միջոցով վերարտադրածը, այսինքն՝ ողջ ունեցվածքը, հետևաբար հետ քայլ անել չեն կարող, պետք է մինչև վերջ պայքարեն։ Սա պնդողներն էլ սխալ չեն, սակայն մի տրամաբանական հարց է առաջանում այդ ժամանակ. արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ նրանցից շատերն առհասարակ դուրս գային այդ անիմաստ պայքարից, քանի որ տեսնում են դինամիկան ու արդյունքները. չէ՞ որ ամսեամիս կորցնում են միլիոններն ու միլիարդները։
Այո՛, շատ տրամաբանական կլիներ, սակայն այդ ամենի համար արդեն ուշ է. նրանք մի թակարդում են, որից դուրս գալ չեն կարող։ Այդ թակարդը կամավոր են մտել, այլ ելք չկա։ Իրենք իրենց թակարդն են գցել այն օրվանից, երբ Հայաստանից ու հայ ժողովրդից գողացածը տանում էին Ռուսաստան, երբ ռուսական հատուկ ծառայությունների գործիք էին դառնում, երբ անկախ Հայաստանի ընտրված իշխանության դեմ պայքար էին սկսում։ Բոլոր այս նախապայմանների հանրագումարը նրանց քայլ առ քայլ տանում էր դեպի փակուղի։
Ամբողջական նյութը՝
