Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում հայտնաբերել է չստուգաչափված չափիչ միջոցների շահագործման դեպք։ Խախտման հետևանքով կասեցվել է բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև թերությունների վերացումը, իսկ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և  հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1039991.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlCky8PEzhT6v94rB95waL4wIvCw_P1leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe4wFNbyYogs3BgiuLliWKWrP-TMvSJCNXSXz-I7IwuRqdPutlr3o7o76q5nc_aem_2lCmkpVJKSJGtGTeB76kjA

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում