Պшտերազմից փախած Կարենը

Սպասվող վենդետաների շարքից
Նկարում պատկերված առանձնատունը
գտնվում է Երևանում և պատկանում է ՀՀ
նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին,
որին նայելով առաջինը հարց է ծագում թե
ինչպե՞ս է ստացվում որ Կարապետյանը,ով
կարծես թե իր կենսագրականում չի զբաղվել
գործարարությամբ,այլ2011-2018թվականներին
զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ,
նույն այդ տարիներին կառուցել է տասնյակ
միլիոն դոլարների հասնող առանձնատուն,
որի վերաբերյալ մինչ օրս չի իրականացվել
օրենքով սահմանված ուսումնասիրություն։
Նախ բարոյական տեսանկյունից որքանո՞վ է
արդարեցված,երբ ՀՀ վարչապետի և Երևանի
քաղաքապետի պաշտոնները նախկինում
զբաղեցրած ծնունդով արցախցի անձը,ով
2020թ-ի պատերազմի ժամանակ ընտանիոք
հանդերձ անցել էր ընդհատակ,շարունակի
տնօրինել նման մաշտաբների կապիտալ
փոքր երկրում,որտեղ մինչ օրս լուծված չէ
անգամ իր հայրենակիցների՝Արցախից
տեղահանվածների խնդիրները,առավել ևս
երբ վերջին շրջանում դատախազությունը
մեծ թափով սկսել է իրավական գործնթաց՝
պաշտոնյաների ապօրինի գույքի նկատմամբ,
որտեղ կարծում եմ բացառություն չի լինի
նաև այս առանձնատանը առնչվող գործի
ուսումնասիրությունը,քանի որ այնպես չէ
որ ի տարբերություն այլոց,Կարապետյանը
դասվում է վերին արտի ցորենի արտոնյալ
խմբին։
Երկրորդը ուսումնասիրելով Կարապետյանի
գործունեությունը,առաջ է գալիս կասկածելի
բնույթի հետևյալ հարցերը,մասնավորապես
երբ 2018թ-ին նրա կողմից հայտարարվեց
քաղաքականությունից ու ՀՀԿ-ից դուրս գալու
որոշման մասին,երկար ժամանակով նախ
անհետացավ ներքաղաքական տեսադաշտից,
որից հետո՝ըստ 2025 թ-ի միջազգային լրահոսի,
իր անձնական հեռախոսահամարը հայտնվեց
Ստամբուլի թուրք ազգայինական բևեռի
ձեռբակալված քաղաքապետ՝Էքրեմ Իմամօղլուի
հեռախոսի մեջ,ինչից կարճ ժամանակ անց
հանրությանը ներկայացավ արդեն Սամվել
Կարապետյանի դատավարության օրը,որտեղ
լրագրողների հետ զրույցում իր աջակցությունը
հայտնեց ուժեղ Հայաստան կուսակցությանը,
որից հետո նախնտրական ժամանակաշրջանում
ստվերում ցուցաբերեց առանցքային ակտիվ
դերակատարություն ՀՀ իշխանությունների դեմ
իրականացվող պռոցեսներին,սակայն մինչ օրս
չի կրել որևէ պատասխանատվություն։
Իսկ Քաղաքական առումով կարծում եմ
իշխանությունները վենդետայի ցանկից չեն
բացառի Կարապետյանին,ով իր ակտիվությամբ
ոչնչով չի տարբերվել պատերազմի եռագլուխ
առաջնորդներից և ողջ այս նախնտրական
ժամանակահատվածում՝ես կասեյի շատ ավելի
ակտիվ,գործառույթ է իրականացրել ոչ միայն
ՀՀ պետության և պետության ղեկավարի դեմ
ուղված գործողություններում,այլ իրավական
համակարգում ունեցած իր լծակների շնորհիվ
միջամտություն է ցուցաբերել որոշ քննվող
գործերի նկատմամբ,այդ կերպ վնասելով
պետության շահերը սատարող անձանց։
Հաջորդիվ կանրադառնամ նաև այն
կազմակերպություններին,որոնք
պատկանում են նրան։
Կիսվել սոց․ ցանցերում