Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

2026 թվականի հունիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են՝

հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 88.2 մլն դրամ,

վարձու աշխատողի չձևակերպման 39 դեպք․ չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 178, իսկ տուգանքի չափը՝ 44.5 մլն դրամ,

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 17 դեպք: Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Կիսվել սոց․ ցանցերում