Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Մասնավորապես՝

— սննդի կառույցը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,

— պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից։

 

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Կիսվել սոց․ ցանցերում