«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը՝ ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-ից մինչև 20.00, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։ «Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով»,- ասված է հաղորդագրությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1042351.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlCsgJNLKymS1FETffgMrIcKbMHNjGJleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeKCed4TJjxedxT2EsR5-9cw_X0jW5gaVG7z63XJQEFlWI_rfqwRripYlS3zs_aem_lD1FSqJimJQxTWPtoh3BLw
© factor.am
