Հայաստանը, Ադрբեջանն ու Թпւրքիան կարևոր դեր ունեն Վրաստանի տարանցիկ ներուժի զարգացման գործում․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը հատուկ հարաբերություններ է պահպանում իր երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ այդ համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի Վրաստանի հաղորդակցային և տարանցիկ գործառույթների զարգացման համար։

«Իմեդի LIVE» հաղորդման եթերում Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը լայնածավալ ներդրումներ է կատարում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը կնպաստի երկրի տարանցիկ ներուժի հետագա ընդլայնմանը։

«Խոսքը ենթակառուցվածքներում իրականացվող մեծածավալ ներդրումների մասին է, և դա, անկասկած, կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթների հետագա զարգացմանը։ Միաժամանակ մենք խորացնում ենք հարաբերությունները մեր հարևանների հետ։ Ինչպես գիտեք, մենք հատուկ հարաբերություններ ունենք մեր երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, և նրանցից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում այդ համագործակցության զարգացման գործում», -ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու հարևան երկրների հետ համագործակցության ամրապնդումը փոխկապակցված են և կարևոր դեր ունեն երկրի՝ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դիրքերի ամրապնդման գործում։

Կիսվել սոց․ ցանցերում