Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զпհվել է Wildb erries -ի 7 աշխատակից, տուժել՝ 24-ը

Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զինատեսակներով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածների հետևանքով Օդեսայի նավահանգստում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք, ըստ Մոսկվայի, օգտագործվում էին վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման համար։ Նշվում է նաև, որ ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ Չեռնոմորսկի նավահանգստում և ծովային անցման ժամանակ խոցվել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երկու ծովային նավ։

Միևնույն ժամանակ, ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում գտնվող նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ըստ գործակալության՝ հրդեհի օջախի հարևանությամբ գտնվող ծննդատունը տարհանվել է, իսկ պացիենտները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։

Հաղորդվում է նաև, որ 7 մարդ զոհվել է, ևս 24-ը վիրավորվել են այն բանի հետևանքով, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին։

Կիսվել սոց․ ցանցերում