Հուլիսի 19-ին՝ Ժամը 19:30-ի սահմաններում, Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈՒԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել:
Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
