Հուլիսի լույս 22-ի գիշերը ուկրաինականդրոնները գրոհել են Wildberries ընկերությանլոգիստիկ կենտրոնները ՌուսաստանիՍտավրոպոլի երկրամասի Կրասնոդար ևՆևինոմիսկ քաղաքներում: Այս մասին գրել էընկերության ղեկավար Տատյանա Կիմը, ինչպես նաև հաստատել են տեղականիշխանությունները: Հարվածների հետևանքովերկու պահեստներում էլ սկսվել է ուժեղհրդեհ:
Կրասնոդարի պահեստում տուժել է երեքմարդ, հայտնել են տարածաշրջանայինօպերատիվ շտաբում: Նևինոմիսկումպահեստը գրոհելիս, Ստավրոպոլիերկրամասի նահանգապետիտեղեկություններով, տուժել է հինգ մարդ:
Կրասնոդարի երկրամասի Արմավիրիվարչակազմը հայտնել է, որ քաղաքը«ենթարկվել է ամենամասշտաբայինգրոհներից մեկին»։
Ավելի քան 16 ԱԹՍ-ներ գրոհել են տեղականնավթաբազան, ինչի հետևանքով 800 քառակուսի մետր տարածքում բռնկվել էհրդեհ։ Տուժածների մասին չի հաղորդվում։Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանիարտակարգ իրավիճակներինախարարության ավելի քան 40 աշխատակիցներ։
Հարձակման ենթարկված Wildberries-իպահեստները խոշորագույններից են. Կրասնոդարի համալիրը՝ 150 հազարքառակուսի մետր տարածքով, պահեստներիշարքում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ 120 հազար քառակուսի մետր տարածքովՆևինոմիսկի կենտրոնը՝ 6-րդը։
