Երևանում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-27-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-27-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
