Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները, օտարել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1044251.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExcVRUQ2poMmRjcjFJd0Zua3NydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR4x8SB1Xdfw1UQ5keywihbQbh52b557OjxK0tTmq_DbVaHsBUSZASgBrdSOTA_aem_11ta_1pSw3FXKI2A5dS7fQ
