Հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 25-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
