Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. առաջիկա օրերին ևս չի կանխատեսվում. Սուրենյան

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով անցած տարիների նույն ժամանակահատվածում գրանցված +40 և բարձր ջերմաստիճանների դեպքերը:

Սուրենյանը հավելել է, որ այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չի գրանցվել, ամենաշոգ հատվածը եղել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանում՝ +38, +39 աստիճան:

Ըստ նրա՝ առաջիկա 5 օրերին ևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում:

Կիսվել սոց․ ցանցերում