Ճապոնիայի հարավում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել. հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին:
«Տասներեք մարդ է զոհվել»,- լրագրողներին ասել է նա:
Երկրաշարժի հետևանքով տարհանվել է գրեթե 10 հազար մարդ: Առանց էլեկտրականության է մնացել գրեթե 37 հազար տնային տնտեսություն:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու կանանց մահվան մասին, ովքեր գտնվել են Կումամոտոյի փլուզված «Aeon Mall» առևտրի կենտրոնում, իսկ ևս մեկ մարդ, ինչպես գրել են BBC-ի թղթակիցները, մահացել է սրտի կանգից:
7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Կյուսյու կղզու խորքում՝ երեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 16:27-ին (Գրինվիչի ժամանակով 7:27-ին):
Պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Ակինո Սոնոդան ավելի վաղ հայտնել էր, որ առևտրի կենտրոնից փրկվել է ութ մարդ:
Իշխանությունները դեռևս ճշտում են տեղեկությունները անհետ կորածների թվի և նրանց մասին, ովքեր կարող էին արգելափակված մնալ առևտրի կենտրոնի շենքում, որը խիստ տուժել է ստորգետնյա ցնցումների հետևանքով։
