Ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան և արևելյան է` 2-5 մ/վ։ Հուլիսի 30-ին և 31-ին, օգոստոսի 1-3-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 30-ին և 31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին և 31-ին, օգոստոսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։

Հուլիսի 30-ին և 31-ին, օգոստոսի 1-3-ն Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կիսվել սոց․ ցանցերում