Դիտում ՝ 23 965
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների խնդրանքով հետաձգել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածը՝ հնարավոր համաձայնության հասնելու նպատակով։
Truth Social-ում հրապարակած գրառման մեջ նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ էր կիրառել «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբների ռազմական ուժ», սակայն հրաժարվել է հարվածից՝ հանուն խաղաղության և ապագա գործարքի։
Թրամփի խոսքով՝ հնարավոր համաձայնության հիմնական պայմաններն են Հորմուզի նեղուցի վերաբացումը և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը։
