Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Ե. Սերոբյանը իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մ. Սիմոնյանին։
Ըստ սկզբնաղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ե. Սերոբյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորն է:
