Եղեգնաձորի ոստիկանները ծե ծով և սպшռնալիքներով ստիպել են բանվոր Դավիթ Էլբակյանին իր վրա վերցնել հարևանի տնից 40.000 դրամի կորուստը։ Նրան յոթ ժամ պահել են քրեական պետի տեղակալի սենյակոււմ։ Վարչության պետ Անտոն Անտոնյանը և տեղակալը հարվածել են դեմքին, սպառնացել բռնաբարել մահակով, որի վրա պահպանակ էին հագցրել։ Ասել են, որ գլուխը կմտցնեն զուգարանի մեջ, «կտանեն գեյերի զոնա», «քսիվ կուղարկեն», «կփչացնեն»։
