Լիանա Մանուկյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր, 57-ը կողմ է քվեարկել, 39-ը՝ դեմ։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցությունն ունի որոշում, և անհրաժեշտ թվով ձայներ կտան Լիանա Մանուկյանի ընտրության համար, ներառյալ բացակա պատգամավորների ձայները:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում սկզբնապես առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն փակ քվեարկության արդյունքում նա չէր ընտրվել այս պաշտոնում:

Կիսվել սոց․ ցանցերում