Սևան ԲԿ-ում шրցшխցի երեխա է ծնվել

Այսօր լուսաբացին Սևանի բժշկական կենտրոնում ծնվել է արցախցի տղա երեխա՝ 3,4 կգ քաշով։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց Սևան ԲԿ-ի տնօրեն Արամ Նիկողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ փոքրիկի մայրը՝ Աստղիկ Մովսիսյանը, ԼՂ-ի Հադրութի շրջանի Թաղուտ գյուղից է։

Արամ Նիկողոսյանը նաև տեղեկացրեց, որ ծննդկանին և նորածնին հագուստով և բոլոր անհրաժեշտ իրերով իրենք ապահովել են։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում