Աлիևը հայտարարել է՝ Ադрբեջանն ու Հայաստանը վերջ են տվել 30 տարի տևած հակամшրտության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ+ գագաթնաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան մեկ տարի առաջ վերջ են դրել շուրջ երեք տասնամյակ տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։

Նրա խոսքով՝ երկար տարիներ հակամարտությունների գոտի համարվող Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի։

Ալիևը նշել է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կատարվել են դրանց ընդունումից 30 տարի անց՝ երեք տարի առաջ։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այժմ Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։

Նա հավելել է, որ երկու երկրների միջև աշխատանք է տարվում փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ապրանքների տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային կապերի ստեղծման ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում