Դիտում ՝ 25 972
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ արտադրամասում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Չանախ» արտադրատեսակը ԱՑԽՄ-ի՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չի համապատասխանել սահմանված տեխնիկական պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով կասեցվել է արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը։
