Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ լուծում է ստացել տարիներ շարունակ ձգձգվող հարցը․ Ջրահովիտ, Սայաթ-Նովա և Նորամարգ(մի հատվածի) բնակավայրերի բնակիչները շուտով կարող են օգտվել կապույտ վառելիքից.Դավիթ Համբարձումյան

Հարգելի՛ բնակիչներ,

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ լուծում է ստացել տարիներ շարունակ ձգձգվող հարցը․ Ջրահովիտ, Սայաթ-Նովա և Նորամարգ(մի հատվածի) բնակավայրերի բնակիչները շուտով կարող են օգտվել կապույտ վառելիքից։

Նորամարգի մյուս հատվածում աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։

Հարգելի՛ բնակիչներ, կարող եք դիմել և դառնալ բաժանորդ։

Այս կարևոր ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում մեր բնակավայրերի համար՝ նպաստելով բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստեցին այս կարևոր հարցի լուծմանը։

#Մասիսհամայնք
#Գազաֆիկացում

Կիսվել սոց․ ցանցերում