Ընդամենը 1 օրում Երևանի հանրային տրանսպորտում գրանցվել է շուրջ 600.000 վավերացում (տոմսի մարում վալիդատորի վրա)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այդ օրվա ընթացքում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն ՀՀ դրամ:
Իսկ թե ինչ կարող ենք անել այդ 80 մլն դրամով՝ կպատմենք շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
