ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արմավիրի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազով երկու լցակայանի, նաև արտադրամասի գործունեություն է դադարեցվել. վերջիններս կապարակնքվել են

⛽️ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արմավիրի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազով երկու լցակայանի, նաև արտադրամասի գործունեություն է դադարեցվել. վերջիններս կապարակնքվել են։
—————————————
☑️ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի, Հուշակերտ գյուղի, Երևան-Արմավիր մայրուղի հասցեում «Ն. Մուրադյան Ավագի» անհատ ձեռնարկատիրոջ և Երևանյան խճ., 𝟓/𝟏 հասցեում «Զենիթ Լցակայան» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայաններում և Լուկաշին գյուղի, Թամանյան փողոց 𝟏 հասցեում «Ալվան» ՍՊԸ կողմից շահագործվող արտադրամասում։

☑️Հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

☑️Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել տվյալ հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների և արտադրամասի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

☑️Հարկ է նշել, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն — Compulsory Enforcement Service մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 2 լցակայանները և արտադրամասը նաև կապարակնքվել են։

Տե՛ս նաև ▶ http://www.utfsib.am/post/more/1025

Կիսվել սոց․ ցանցերում