Գյումրիում հարևանների միջև ծե ծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մшհացել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ:

 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։

 

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

 

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և  ձերբակալել են։

 

Կատարվում է նախաքննություն։

Կիսվել սոց․ ցանցերում