Պшյթյուններ՝ Բուլղարիայի ռшզմական գործարանի պահեստներում

Բուլղարիայի ռազմական գործարանի պահեստներում պայթյուններ են որոտացել, հայտնում է Nova հեռուստաալիքը։

 

«Տեղի է ունեցել զինամթերքի բռնկում, և դեպքի վայրում պայթյուններ են տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ընկերության տնօրեններից մեկին։

 

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ գիշեր Գորնի-Վիրպիշտա գյուղի շրջանում գտնվող «Եմկո» գործարանի պահեստներում։ Պարբերականի տեղեկություններով՝ այնտեղ կա 11 պահեստ։ Հրդեհը բռնկվել է դրանցից մեկում, ապա տարածվել հարևան պահեստների վրա։ Տուժածներ չկան։

 

Սա այս ձեռնարկությունում տեղի ունեցած նմանատիպ երկրորդ դեպքն է մեկ ամսվա ընթացքում։ Օգոստոսի 10-ին պահեստներից մեկում նույնպես պայթյուն էր տեղի ունեցել։

Կիսվել սոց․ ցանցերում