Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակի կանխատեսում առաջիկա օրերի համար

Սեպտեմբերի 12-ի ցերեկը, ինչպես նաև սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 12-ի ցերեկվանից մինչև սեպտեմբերի 16-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 12-17-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակում, Սյունիքի հովտային շրջաններում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում։

Կիսվել սոց․ ցանցերում