Որպես անհայտ կորած որոնվող կնոջ մարմինը հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Փրկարարները դուրս են բերել մարմինը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։

Կիսվել սոց․ ցանցերում