Սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մեծ քաղաքային ուղղափառ խաչերթ՝ Ալեքսանդր Նևսկու հիշատակի օրվա կապակցությամբ։
Ալեքսանդր Նևսկին (1221–1263) միջնադարյան ռուս իշխան էր, Նովգորոդի իշխան և հետագայում Վլադիմիրի մեծ իշխան։ Նա Ռուսաստանի պատմության մեջ դարձել է շատ կարևոր ռազմական և ազգային հերոս, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին նրան սրբադասել է։
Պուտինի ժամանակաշրջանում Նևսկու կերպարը նորից ակտիվորեն օգտագործվում է՝ որպես «ուժեղ Ռուսաստան», ուղղափառություն, հայրենասիրություն և արտաքին թշնամիներին դիմակայելու խորհրդանիշ։
Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ միջոցառումներին մասնակցել է ավելի քան 90,000 մարդ։ Այդ թիվը վերահրապարակել են նաև մի քանի անկախ ռուսական լրատվամիջոցներ։ Խաչերթը անցել է Կազանի տաճարից Նևսկի պողոտայով դեպի Ալեքսանդր Նևսկու մայրավանք։ «Бумага»-ի լրագրողները, որոնք եղել են տեղում, իսկապես նկարագրում են «Русская община», «Сорок сороков» շարժման տարբերանշաններով մարդկանց, գթության քույրերի և «ЧВК Вагнера» (Վագների մասնավոր ռազմական ընկերություն) տարբերանշանով մարդկանց:
«Русская община» և «Сорок сороков-ը » սովորական կրոնական համայնքներ չեն․ դրանք ունեն ընդգծված ռուսական ազգայնական և պահպանողական ուղղվածություն։
«Сорок сороков»-ը, օրինակ, ստեղծվել է որպես ուղղափառ ակտիվիստական շարժում։
Այսպիսի զանգվածային խաչերթը կարող է ծառայել Պուտինի իշխանության համար որպես հասարակությանը ցույց տալու տեսարան, թե իբր Ռուսաստանում կա մեծ, միասնական «ռուսական ժողովուրդ», որը միավորված է ուղղափառության, հայրենասիրության և ռուսական ինքնության շուրջ։ Այնտեղ «Русская община», «Сорок сороков» և «Վագների» խորհրդանիշներով մարդկանց ներկայությունը այս պատկերը դարձնում է ավելի ազգայնական ու ռազմականացված , և ունի քաղաքական-գաղափարական ենթատեքստ:
