Սեպտեմբերի 1-6-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում տեղի է ունեցել Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association of Detectives — WAD) հոբելյանական՝ 101-րդ համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանը:
Սա կարևոր ձեռքբերում է միջազգային ասպարեզում հայկական մասնավոր դետեկտիվ ոլորտի դիրքերն ամրապնդելու, եվրոպական գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու և ոլորտի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու ճանապարհին:
